Рубрика: Հայոց լեզու 9

Բարդ նախադասություններ․ աշխատարան

  • Գտիր բարդ նախադասությունները
  • Որոշիր՝ որն է համադասական, որը՝ ստորադասական (գտիր կապակցման միջոցները, ըստ այդմ որոշիր նախադասության տեսակը)
  • Որոշիր երկրորդական նախադասությունների բնույթ։
  • Մեկնաբանիր կետադրությունը։
  • Գտիր այս նախադասություններում թվականները, վերլուծիր ձևաբանորեն։
  • Գտիր կապերը, որոշիր՝ հետադրություն են, թե նախադրություն։
  • Դուրս բեր
  • ա) կրկնակ բաղաձայն ունեցող 1 բառ.
  • բ) Ձևաբանորեն վերլուծիր բակում, մաթեմատիկայից, օր, այնտեղ, մի, երբ, իրենց, մերկ, անապական, հրեղեն, հանկարծ, սաստիկ, անընդհատ, աստիճանաբար, ծածկելով, ցուցաբերած, չփրկեին, վառվում էր, ստացան բառերը

1. Վանքի բակում սաստիկ իրարանցում էր. անընդհատ գալիս էին նորանոր խմբեր։

Բարդ համադասական

2. Երբ նայում էի եղնիկի անապական աչքերին, տեսնում էի այնտեղ մի անհուն կարոտ։

Բարդ ստորադասական

3. Առաջին կարգի մեկական մրցանակ ստացան մաթեմատիկայից բարձր առաջադիմություն ցուցաբերած երկու ուսանող։

Բարդ համադասական

4. Արեգակի հրեղեն գունդը աստիճանաբար գնում էր դեպի մայրամուտ, և հորիզոնը վառվում էր շլացուցիչ գույներով։

Բարդ ստորադասական

5. Երեք օր էր, ինչ հայերը, վախենալով գազազած ամբոխից, փակվել էին իրենց տներում։

Բարդ ստորադասական

6. Խսիրի վրա մեկնվեց և կինը՝ թաղիքի տակ ծածկելով տղային, որ ցրտից կուչ էր եկել։

Բարդ համադասական

7. Խշշում էր նրա զգեստը, որի փեշերը իջնում էին մինչև մերկ ներբանները։

Բարդ Ստորադասական

8. Երեխաները, անշուշտ, կխեղդվեին փոշու ամպի մեջ, եթե նրանց չփրկեին։

Բարդ ստորադասական

9. Հանկարծ անցորդների մեջ նկատեց Լուսիկին, որ իր առջևից գնում էր դպրոց։

Բարդ ստորադասական

10. Անտառում ուժեղ քամուց այնպես էին ճոճվում լորենիները, որ կարելի էր կարծել, թե կացնով ծառ են կտրում։

Բարդ ստորադասական

Автор:

Բարև ես Ժիրայրն եմ։Ես սիրում եմ սպորտը։Իմ սիրելի սպորտաձևը ֆուտբոլն է։

Оставьте комментарий